ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ (ՀՍԱ)
Հայկական Սոցիոլոգիական Ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1992թ.-ին: ՀՍԱ-ն հայաստանյան առաջատար գիտահետազոտական կազմակերպությունների շարքում է:
ՀՍԱ-ն հանդիսանում է ISA-ի` Միջազգային Սոցիոլոգիական Ասոցիացիայի ազգային անդամ, ինչպես նաև`
ESOMAR-ի` Եվրոպական գիտահետազոտական կազմակերպության
անդամ է: 2001թ.-ից սկսած ՀՍԱ գրուպը հայաստանյան և արտասահմանյան ընկերություններին մատուցում է ծառայություններ շուկայական հետազոտություների ոլորտում:
2005թ.-ից սկսած ՀՍԱ-ն իր գործունեությունը ծավալում է ESOMAR-ի կանոնակարգի և կառավարման սկզբունքների համաձայն: 17 տարվա աշխատանքային գործունեության
արդյունքում ՀՍԱ-ն տիրապետում է մեծ փորձառության:
|
|
Բեռնել |
ՀՍԱ-ն Հայաստանում հավասարը չունի հետևյալ առումներով.
- Իրականացված հետազոտությունների քանակով և ծավալով,
- Տարբեր լեզուներով տպագրությունների քանակով,
- Միջազգային ծրագրերին և կոնֆերանսներին մասնակցության քանակով,
- Հարավային Կովկասում իրականացված տարածաշրջանային ծրագրերի քանակով,
- Տեխնիկական սարքավորումներով և ծրագրավորման հնարավորություններով,
- 100 պատրաստված հարցազրուցավարների և փորձառու սուպերվայզերների քանակով:
1992թ.-ից մինչ օրս Հայաստանում ՀՍԱ-ն մեծ հեղինակություն է վայելում` զանգվածային հետազոտություններ (քանակական և որակական) անցկացնելու առումով:
ՀՍԱ-ն մասնակցում է բազմաթիվ միջազգային սոցիոլոգիական ծրագրերի, (այդ թվում` WVS և EVS, ինչպես նաև` TACIS, INTAS, COPERNICUS,
FP6 ծրագրերին): ՀՍԱ-ն մասնակցում է նաև բազմաթիվ միջազգային կոնֆերանսների և համաշխարհային կոնգրեսների:
ՀՍԱ-ն ունի 15 փորձառու աշխատակիցներ, որոնք մասնագիտացած են հետևյալ բնագավառներում` սոցիոլոգիա, շուկայագիտություն, հոգեբանություն, կապ և վիճակագրություն:
Գիտական աշխատակիցները քանակական և որակական հետազոտություններ անցկանցնելու գործում ունեն մեծ պատրաստվածություն և փորձառություն: ՀՍԱ-ի մշտական աշխատակազմի
անդամներից մեկը սոցիոլոգիական գիտությունների դոկտոր է, 4-ը գիտության թեկնածուներ են, 7-ը` ասպիրանտներ և հայցորդներ, որոնք տիրապետում են օտար լեզուների:
Աշխատակիցներից շատերը ստացել են անհատական գրանտներ IREX-ից, կրթաթոշակներ Ֆուլբրայթի հիմնադրամից, ՙԲաց հասարակություն՚ ինստիտուտից (ԱՄՆ), CEU-ից
(Բուդապեշտ): ՀՍԱ-ն տարեկան անցկացնում է մոտավորապես 25-30 հետազոտություն:
|